17:41  ,  20 ապրիլի, 2020

Զիդանը կողմ է Ալաբայի տրանսֆերին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմ է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եզրային պաշտպան Դավիդ Ալաբայի տեղափոխությանն Արքայական ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը։

27-ամյա ավստրիացի ֆուտբոլիստն ապագայում կարող է փոխարինել 31-ամյա բրազիլացի Մարսելոյին։

Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Երկարաձգման վերաբերյալ պայմանավորվածություն կողմերը չունեն։

Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում