10:20  ,  19 ապրիլի, 2020

Վանեսա Բրայանտը շնորհավորել է Կոբեին իրենց ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ (ֆոտո)

ԱՄՆ-ի հավաքականի եւ «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբե Բրայանտի այրի Վանեսա Բրայանտը շնորհավորել է ավիաաղետում զոհված ամուսնուն իրենց ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ՝ Ինստագրամում հրապարակելով լուսանկար։

«Իմ արքա, իմ սիրտ, իմ լավագույն ընկեր։ Շնորավորում եմ մեր ամուսնության 19-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ես շատ եմ քեզ կարոտում։ Կցանկանայի, որ հիմա լինեիր այստեղ եւ գրկեիր ինձ։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Վանեսա Բրայանտը։

Հիշեցնենք, որ Բրայանտն ու նրա դուստր Ջիաննան զոհվել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով։

View this post on Instagram

A post shared by Vanessa Bryant (@vanessabryant) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս