20:11  ,  18 ապրիլի, 2020

Մեկնարկել է Magnus Carlsen Invitational շախմատային մրցաշարը (LIVE)

Մեկնարկել է շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան  (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիռեզա Ֆիրուջան (Իրան): Ընթանում են առաջին տուրի պարտիաները (LIVE)։  Առաջին օրը արագ խաղի (15 րոպե + 10 վայրկյան ամեն քայլի համար, ոչ ոքի առաջարկել կարելի է 40-րդ քայլից հետո) չորսական պարտիա են անցկացնում Կարլսենն ու Նակամուրան եւՖիրուջանն ու Լիրենը։

Նախապես ծրագրված էր մրցաշարն անցկացնել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին 8 տեղերը զբաղեցնող գրոսմայստերների մասնակցությամբ, սակայն դասակարգման աղյուսակի 7-րդ տեղը զբաղեցնող Լեւոն Արոնյանից (Հայաստան) բացի հրաժարվել են նաև ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (6-րդ տեղ) և ամերիկացի Ուեսլի Սոն (8-րդ տեղ):

Magnus Carlsen Invitational-ը կանցկացվի երկու շրջանով եւ կտևի 2 շաբաթ: Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում