10:26  ,  18 ապրիլի, 2020

«Էլ Արմենիոն» վերադառնու՞մ է (ֆոտո)

Լատինաամերիկյան ֆուտբոլի ռմբարկու Մաուրո Գևգեոզյանը կարող է կրկին հրավիրվել Հայաստանի հավաքական:

Այդ մասին ներկայումս Պերուում հանդես եկող 33-ամյա հարձակվողն ակնարկել է ինստագրամյան գրառումով:

«Էլ Արմենիոն» միացել էր Հայաստանի հավաքականին 2014-ի մայիսին` մասնակցելով ԱՄԷ-ի և Ալժիրի հետ ընկերական հանդիպումներին:

Պերուի ընթացիկ առաջնությունում Գևգեոզյանը, որը հանդես է եկել նաև Չիլիի, Ուրուգվայի, Պարագվայի, Կոլումբիայի և Արգենտինայի առաջնություններում, մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով