22:10  ,  17 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի ակումբները մտադիր են ավարտին հասցնել առաջնությունը

Ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունն ու ակումբներն անցկացրել են հերթական խորհրդակցությունը՝ քննարկելով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում առաջնության վերսկսման հնարավորությունը, հաղորդում է BBC-ն։

Բոլոր ակումբները ցանկություն են հայտնել առաջնությունը հասցնել ավարտին։ Մնացել է անցկացնել 92 հանդիպում։ Վերսկսման ժամկետի մասին որոշում չի ընդունվել։ Խաղերը կանցկացվեն այն ժամանակ, երբ չի լինի ֆուտբոլիստների առողջությունը վտանգելու ռիսկ։

Հիշեցնենք, որ առաջատար «Լիվերպուլին» մնացած 9 խաղում պետք է վաստակել 6 միավոր չեմպիոնությունն ապահովելու համար։

Առաջնությունը չվերսկսելու եւ անավարտ թողնելու դեպքում, Պրեմյեր լիգան կկրի մոտ 1 միլիարդ ֆունտ ստերլինգի կորուստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում