17:11  ,  16 ապրիլի, 2020

4 քաղաք հաստատել է, որ չի հրաժարվի Եվրո-2020-ի հանդիպումներից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ քաղաքներից Կոպենհագենը, Բուխարեստը, Դուբլինն ու Լոնդոնը հաստատել են, որ հաջորդ տարի էլ չեն հրաժարվի Եվրո-2020-ի հանդիպումներից։

Բուդապեշտը հաջորդ շաբաթ կպատասխանի ՈւԵՖԱ-ին, որը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգելուց հետո դարձյալ պետք է հաստատի ընդունող քաղաքները, հաղորդում է sport-express-ը։

Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանություններն էին հաստատել, որ չեն հրաժարվի Եվրո-2020-ի հանդիպումներից։

Ոչ պաշտոնական տվյալով, Հռոմն ու Բիլբաոն կունենան խնդիրներ։ Այս քաղաքները, նաեւ Ամստերդամը, Գլազգոն, Մյունխենը, Բաքուն դեռ չեն վերահաստատել իրենց հայտերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով