Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնությունների ղեկավարների հետ շարունակում է քննարկել մրցաշրջանը վերսկսելու տարբերակները:
La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ նախապես որոշվել է առաջինը վերսկսել Իտալիայի գավաթի խաղարկությունը՝ կիսաեզրափակիչի 2 հանդիպումներն անցկացնելով մայիսի 27-ին և 28-ին:
Հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն առանց հանդիսականների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայում ֆուտբոլային առաջնությունները նախատեսում են վերսկսել մայիսի սկզբին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում