Ձյուդոյի եվրոպական միության որոշմամբ՝ 2021թ Եվրոպայի առաջնությունը կլինի վարկանիշային մրցաշար Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Առաջնությունը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Պրահայում անցկացվելիք այս տարվա Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով տեղափոխվել է նոյեմբեր։ Այդ առաջնությունում նույնպես կվիճարկեն են օլիմպիական ուղեգրեր:
Հիշեցնենք, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում