21:41  ,  15 ապրիլի, 2020

Ձյուդոյի 2021թ․ Եվրոպայի առաջնությունը նույնպես կլինի օլիմպիական վարկանիշային

Ձյուդոյի եվրոպական միության որոշմամբ՝ 2021թ Եվրոպայի առաջնությունը կլինի վարկանիշային մրցաշար Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Առաջնությունը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Պրահայում անցկացվելիք այս տարվա Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով տեղափոխվել է նոյեմբեր։ Այդ առաջնությունում նույնպես կվիճարկեն են օլիմպիական ուղեգրեր:

Հիշեցնենք, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում