13:48  ,  15 ապրիլի, 2020

Սարգիս Ադամյանը՝ NEWS.am Sport-ի համար. Մարզումները վերսկսելու և խաղադաշտ վերադառնալու ժամկետի մասին (ֆոտո)

Նախօրեին հայտնի դարձավ, որ վիրահատությունից և վերականգնողական փուլի ավարտից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է անհատական ծրագրով մարզումները գերմանական «Հոֆենհայմի» կազմում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 26-ամյա հարձակվողը խոսել է ապաքինման ընթացքի և խաղադաշտ վերադառնալու ժամկետի մասին:

«Վերսկսել եմ մարզումները խաղադաշտում, ինձ լավ եմ զգում: Ինձ դեռ ժամանակ է պետք, սակայն ամեն օր բարելավում եմ մարզավիճակս: Շուտով կսկսեմ որոշակի վարժություններ կատարել նաև գնդակով: Շուրջ 1 ամիս անց կկարողանամ լիարժեք մարզումներ անցկացնել «Հոֆենհայմի» ընդհանուր խմբում և վերադառնալ խաղադաշտ: Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Ադամյանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Հոֆենհայմի» կազմում 16 խաղում Սարգիս Ադամյանը դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով




  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ