21:48  ,  14 ապրիլի, 2020

«Ինտերը» «Բարսելոնային» առաջարկել է փոխանակել Մարտինեսին Գրիզմանի հետ

Միլանի «Ինտերը» կատալոնական «Բարսելոնային» առաջարկել է փոխանակել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, հաղորդում է gazetta.it-ը։

«Բարսելոնան» Գրիզմանի համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել էր 120 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գինը «Ինտերի» հետ պայմանագրով սահմանված է 111 միլիոն եվրո։

Իտալական ակումբի համար կարող է խնդիր լինել Գրիզմանի աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» 22-ամյա հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի ժամկետի և աշխատավարձի հարցում: Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում