09:50  ,  14 ապրիլի, 2020

Ինչպես է կարանտինն անցկացնում Ռաֆայել Նադալը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

33-ամյա թենիսիստը ցույց է տվել՝ ինչպես է անցկացնում կարանտինը: Նադալը նշել է, որ կցանկանար 3 ժամ մարզվել թենիսի կորտում, քան զբաղվել խոհանոցային աշխատանքով:

Նադալի երկրպագուները նաև նկատել են, որ իսպանացի թենիսիստը հարիչը հակառակ է բռնել:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում