18:11  ,  13 ապրիլի, 2020

Միխայել Շումախերի չեմպիոնական բոլիդը դրվել է վաճառքի

Ֆորմուլա-3-ում գերմանացի Միխայել Շումախերի չեմպիոնական բոլիդը դրվել է վաճառքի, հաղորդում է motorsport-total.com-ը։ Բոլիդի գինը չի նշվում։

1990 թվականին WTS թիմի կազմում Շումախերը Reynard 903 բոլիդով դարձել է չեմպիոն։ Բոլիդն ունի 185 ձիաուժ եւ ամբողջովին պատրաստ է օգտագործման։ 1990 թվականին Շումախերը երկրորդ մրցաշրջանն էր անցկացնում Ֆորմուլա-3-ում։ Նա 11 մեկնարկներից հինգը ավարտեց հաղթանակով։ 

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք: Նա բուժում է ստանում տնային պայմաններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում