16:20  ,  13 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի մրցաշրջանն ավարտելու համար 35 օր է հարկավոր

Անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը տարբերակներ է քննարկում կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշրջանն ավարտին հասցնելու համար:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Պրեմյեր լիգայի ղեկավարությունը քննարկում է 1 շաբաթվա ընթացքում 2 տուր անցկացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտա 35 օրում ավարտել մրցաշրջանն ու պատրաստվել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին:

Հիշեցնենք, որ Անգլիայի կառավարության որոշմամբ՝ անգլիական թիմերի ֆուտբոլիստներին արգելված է մարզումների վերադառնալ մինչև ապրիլի 30-ը:

Պրեմյեր լիգայի վերսկսումը սպասվում է միայն մայիսի վերջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում