23:10  ,  11 ապրիլի, 2020

Մահացել է «Էդմոնտոնի» 25-ամյա հոկեյիստը

25 տարեկանում մահացել է հյուսիսամերիկյան Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն» ակումբի խաղացող Քոլբի Քեյվը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Կանադացի մարզիկը ուղեղի արյան զեղումից հետո ապրիլի 7-ից արհեստական կոմայի մեջ էր։ Քեյվի գլխից հեռացվել էր կիստա։

Քեյվն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 11 հանդիպման, խփել մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում