20:02  ,  11 ապրիլի, 2020

Հովհաննես Բաչկով․ Օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան ստատուսում պատմել է, որ Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից վերադառնալուց հետո կորոնավիրուսի դրական թեստ է ունեցել, բայց արդեն ապաքինվել է։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բաչկովը գրել է․

«Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ.

Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։
14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, նաև բուժքույրերի անձնակազմին ՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում