19:49  ,  11 ապրիլի, 2020

ՌՖՄ-ն ՈւԵՖԱ-ին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հաջորդ տարի ընդունել Եվրո-2020-ի խաղերը

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) ՈւԵՖԱ-ին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգը պատրաստ է 2021 թվականին ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները։

ՌՖՄ-ն համապատասխան երաշխիքներ ստացել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանություններից, հաղորդում է tass.ru-ն։

Ոչ պաշտոնական տվյալով, Հռոմն ու Բիլբաոն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով կհրաժարվեն Եվրո-2020-ի հանդիպումներ անցկացնելու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն դեռ չի հաստատել մեկ տարով հետաձգված Եվրո-2020-ի օրացույցն ու ստադիոնները։

Նախատեսված է Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացնել տարբեր երկրների 12 քաղաքներում, սակայն հնարավոր է՝ տեղի ունենա մրցաշարի ձեւաչափի փոփոխություն եւ քաղաքների թիվը կրճատվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով