12:48  ,  11 ապրիլի, 2020

Իտալիայում ֆուտբոլիստները մինչև մայիսի 3-ը չեն կարողանա վերսկսել մարզումները

Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրում հայտարարված կարանտինը երկարաձգելու վերաբերյալ, հաղորդում է Sky Italia-ն:

Իտալիայում հայտարարված կարանտինը կշարունակվի մինչև մայիսի 3-ը, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստները միայն մայիսի 4-ից կկարողանան վերսկսել մարզումներն ու պատրաստվեն մրցաշրջանի մեկնարկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի առաջնության մի քանի թիմեր արդեն վերսկսել են մարզումներն ու ցանկանում են արդեն ապրիլի 29-ին վերսկսել մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում