23:04  ,  10 ապրիլի, 2020

Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել Պոգբային եւ ստացել տպավորիչ պատասխան

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ինքնամեկուսացման մեջ հայտնված ֆուտբոլային աստղերը շարունակում են տարբեր հնարքների կատարման մարտահրավերներ նետել իրար։

Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ինստագրամում հրապարակած տեսանյութով մարտահրավեր է նետել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային եւ ստացել է տպավորիչ պատասխան։

Իբրահիմովչը կրնկով հարվածել է գնդակին՝ այն ուղարկելով զամբյուղը։ Նա տեսանյութը գրառել է․ «Պոլ, խաղն ավարտված է»։

«Ինձ համար պատիվ էր մարտնչել առյուծի հետ եւ հաղթել։ Հիմա խաղն ավարտված է»,- գրել է Պոգբան՝ գնդակը կրնկով պատից անդրադարձի օգնությամբ մանկական բասկետբոլային զամբյուղը նետելուց հետո։

View this post on Instagram

A post shared by Paul Labile Pogba (@paulpogba) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում