21:48  ,  10 ապրիլի, 2020

Գեղամ Կադիմյանի տպավորիչ գոլն ու «Նեմանի» ոչ ոքին

Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունում մեկնարկեց չորրորդ տուրը։ Գրոդնոյի «Նեմանը» տանը մրցեց Բոբրույսկի «Բելշինայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 42-րդ րոպեին տուգանայինից հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը երկրորդ գոլը խփեց Բելառուսի առաջնությունում։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը եւ խուսափել պարտությունից՝ 1։1։ Գեղամ Կադիմյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Նեմանը» 5 միավորով 8-րդ տեղում է, «Բելշինան» վերջինն է՝ 1 միավոր։

Բելառուսի առաջնությունը Եվրոպայում միակն է, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պանդեմիա հայտարարվելուց հետո։

Բելառուսի առաջնություն, չորրորդ տուր

«Նեման» - «Բելշինա»՝ 1։1

Գեղամ Կադիմյան, 42 – Լեոնիդ Կովել, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում