22:10  ,  10 ապրիլի, 2020

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է դառնալ մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» եւ Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկլաս Բենդտները մտադիր է սկսել մարզչական կարիերա։

«Ես կարող եմ դառնալ մարզիչ։ Ցանկանում եմ անցնել դասընթացներ եւ ստանալ արտոնագիր»,- 32-ամյա Բենդտների խոսքը մեջբերում է tribalfootball-ը։

«Բենդտները լավ է հասկանում ֆուտբոլը, դա կասկածից վեր է։ Նա տարբեր երկրներում հանդես գալու մեծ փորձ ունի։ Դա էլ կօգնի նրան»,- ասել է «Կոպենհագենում» Բենդտների նախկին մարզիչ Ստոլե Սոլբակենը։

2019թ․ դեկտեմբերին «Կոպենհագենից» հեռանալուց հետո Բենդտները թիմ չունի։

Նա կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալում», «Բիրմինգհեմում», «Սանդերլենդում», «Յուվենտուսում», «Վոլֆսբուրգում», «Նոթինգհեմ Ֆորեսթում», «Ռուսենբորգում», «Կոպենհագենում» եւ Դանիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում