22:43  ,  10 ապրիլի, 2020

Ռոնալդուն կազմել է խորհրդանշական հավաքական նախկին ակումբակիցներից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կազմել է խորհրդանշական հավաքականի իր նախկին ակումբակիցներից, հաղորդում է Goal.com-ը։

35-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 7 խաղացողների Մադրիդի «Ռեալից», 4 խաղացողների՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։

Դարպասապահ․ Իկեր Կասիլյաս։

Պաշտպաններ․ Ջոն Օ՛Շի, Ռիո Ֆերդինանդ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո։

Կիսապաշտպաններ․ Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Ռայան Գիգզ։

Հարձակվողներ․ Ուեյն Ռունի, Քարիմ Բենզեմա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս