19:08  ,  10 ապրիլի, 2020

Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը վարակվել է COVID-19-ով․ LeedsUnited

Լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ, 1966թ․ աշխարհի չեմպիոն, կարիերայի մեծ մասը «Լիդս Յունայթեդում» անցկացրած Նորման Հանթերը վարակվել է COVID-19-ով։

«Անգլիայի հավաքականի եւ «Լիդս Յունայթեդի» լեգենդ Նորման Հանթերը COVID-19-ի դրական թեստից հետո բուժում է ստանում հիվանդանոցում։

Օգտագործելով այս հնարավորությունը՝ հանրությանն ու լրատվամիջոցներին հիշեցնում ենք Նորմանի եւ նրա ընտանիքի ցանկությունը՝ այս ծանր ժամանակահատվածում նրանց անհրաժեշտ անձնական տարածություն տրամադրելու վերաբերյալ։

Շարունակիր պայքարել, Նորման։ Մենք քեզ հետ ենք»,- նշվում է «Լիդս Յունայթեդի» հայտարարությունում։

Այս ակումբի հետ Հանթերը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում