20:11  ,  10 ապրիլի, 2020

F1 TV-ն մեկ ամիս կլինի անվճար

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության մեկնարկի հետաձգումից հետո մրցաշարի մամուլի ծառայությունը որոշել է F1 TV-ի 30 օրվա անվճար մուտք տրամադրել բոլոր ցանկացողներին։

«2020 թվականի մրցաշրջանը հնարավոր է չեղարկվի, բայց մեր կիրքը՝ երբեք։ Առաջարկում ենք F1 TV-ի անվճար դիտում 30 օր։ Վայելեք բոլոր մրցարշավները, մրցակցությունը, դրամատիկ պահերը։ Դիտեք նաեւ բացառիկ վավերագրական ֆիլմեր»,- նշվում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ ստացեք համապատասխան կոդ հետեւյալ էջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում