19:40  ,  10 ապրիլի, 2020

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ․ Ակումբի դրամարկղից գողանում են

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիիլի Ռուսոն քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ անուղղակի մեղադրելով գողության մեջ։

«Կարծում եմ՝ ոմանք գողանում են ակումբի դրամարկղից։ I3 Ventures ընկերությունը ակումբից ստացել է 1 միլիոն եվրո, թեեւ այդ ծառայությունների շուկայական գինը 100 հազար եվրո է։ Բնականաբար, այդ ամենը կատարվել է ղեկավարության իմացությամբ»,- Ռուսոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ I3 Ventures ընկերությունը պատվեր է ստացել սոցիալական ցանցերում «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի վերաբերյալ դրական կարծիք ձեւավորելու նպատակով։

Ապրիլի 9-ին «Բարսելոնայից» հեռացած վեց փոխնախագահների թվում է նաեւ Ռուսոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում