16:13  ,  10 ապրիլի, 2020

Դու ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն ես. Ռոնալդոն՝ Բեքհեմին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Ռոնալդոն Ինստագրամի իր պաշտոնական էջում ուղիղ եթերով զրուցել է լեգենդար բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ:

«Հիշում եմ՝ ինչպես էիր մշակում գնդակը: Դու այն ուղարկում էիր այնտեղ, որտեղ ցանկանում էիր: Որքան գոլեր եմ խփել քո փոխանցումների շնորհիվ:

Շնորհակալ եմ քեզ, Բեքհեմ: Դու ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն ես»,- ասել է Ռոնալդոն:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն և Բեքհեմը միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» 2003-2007 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում