15:42  ,  10 ապրիլի, 2020

Լևանդովսկին նշել է՝ ով է եղել իր կուռքը փոքր տարիքում

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է՝ որ ֆուտբոլիստն է հանդիսացել իր կուռքը փոքր տարիքում:

«Երբ 10-14 տարեկան էի, ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Դել Պիերոն էր, սակայն իմ կուռքը եղել է Անրին: Ես միշտ ցանկացել եմ դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին նա է:

Հիշում եմ՝ երբ առաջին անգամ հանդիպեցի Անրիին: Դա հրաշալի պահ էր. ես հանդիպել էի իմ կուռքին»,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է Bongdaso-ն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել 2014 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Մյունխենյան թիմի կազմում լեհ հարձակվողը մասնակցել է 182 հանդիպման, խփել 153 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում