14:50  ,  10 ապրիլի, 2020

ՊՍԺ-ում վստահ են՝ կորոնավիրուսի պատճառով ոչ մի թիմ չի կարողանա վճարել Նեյմարի հրաժարագինը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ ՊՍԺ-ի հաշվարկներով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ոչ մի թիմ չի կարողանա վճարել 28-ամյա ֆուտբոլիստի ամբողջ հրաժարագինը՝ 150 միլիոն եվրո:

Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան», որը 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործարքում ՊՍԺ-ին կառաջարկի ընգրկել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում