14:15  ,  10 ապրիլի, 2020

Ունաի Էմերին կարող է գլխավորել «Միլանը»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է պայմանագիր կնքել իտալական «Միլանի» հետ, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

«Միլանի» ղեկավարությունը կարծում է, որ Ունաի Էմերիի գլխավորությամբ ակումբը հաջորդ մրցաշրջանում կարող է պայքարել տիտղոսներ նվաճելու համար:

Նշվում է, որ «Միլանը» բանակցել է նաև «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիայի հետ, որից մերժում է ստացել:

Իտալիայի առաջնության 26 տուրերից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Ունաի Էմերին «Արսենալից» հեռացվել է 2019 թվականի նոյեմբերին: Իսպանացի մասնագետն աշխատել է նաև «Վալենսիայում», Մոսկվայի «Սպարտակում», «Սևիլիայում» և ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում