13:43  ,  10 ապրիլի, 2020

Ճիշտ որոշում է ընդունվել . Տոնի Ֆերգյուսոնը՝ UFC 249-ը չեղարկելու մասին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է UFC 249 մրցաշարը չեղարկելու մասին կազմակերպության ընդունած որոշումը:

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում է ընդունվել: Իրավիճակը չափազանց լուրջ է և մենք իրավունք չունենք վտանգի ենթարկել մարդկանց առողջությունը: 

Պետք է շարունակենք մարզվել և սպասենք, թե երբ պանդեմիան կվերջանա»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է Օcregister-ը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում Տոնի Ֆերգյուսոնը պետք է մրցեր ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում