12:40  ,  10 ապրիլի, 2020

Գյոտցեն ակնարկել է «Բորուսիայից» հեռանալու մտադրության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ակնարկել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր ակումբ է տեղափոխվելու:

«Երկար մտածելուց հետո որոշել եմ փոփոխություն մտցնել իմ կարիերայում: Ես նոր գործակալ եմ վարձել և սպասում եմ նրա հետ համագործակցության մեկնարկին:

Իմ ապագայի վերաբերյալ ամեն ինչ պարզ կդառնա, երբ պանդեմիան ավարտիվ»,- Գյոտցեի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն Գյոտցեն հրաժարվել է բանակցություններից, քանի որ նոր պայմանագրով ստանալու էր 3 միլիոն եվրոյով ավելի քիչ աշխատավարձ, քան հիմա:

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ Գյոտցեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում