09:40  ,  10 ապրիլի, 2020

Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է՝ որ դեպքում Մանեն կնվաճի «Ոսկե գնդակը»

Սենեգալի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիոմանսի Կամարան նշել է, թե իր հայրենակից, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն երբ կկարողանա նվաճել «Ոսկե գնդակ» մրցանակը:

«Մանեն պետք է հեռանա «Լիվերպուլից», եթե ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա հրաշալի մրցելույթներ է ունենում «Լիվերպուլում», սակայն այդ ակումբում նա չի կարող դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների թվում Վիրջիլ վան Դեյքի փոխարեն պետք է լիներ հենց Մանեն: Նա արժանի էր դրան»,- Կամարայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սադիո Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Սաութհեմփթոնից»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում