09:14  ,  10 ապրիլի, 2020

Մազինյոն նշել է այն միակ ֆուտբոլիստին, որը կարող է «Բարսելոնայում» փոխարինել Մեսիին

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մազինյոն կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հնարավոր փոխարինողի վերաբերյալ:

«Աշխարհում միայն 1 ֆուտբոլիստ կարող է փոխարինել Մեսիին և նա Նեյմարն է: Հնարավոր է՝ Նեյմարը չպետք է հեռանար «Բարսելոնայից», սակայն նա դեռ ժամանակ ունի իր սխալն ուղղելու համար:

Նեյմարը դեռ 28 տարեկան է և կարող է դեռ երկար տարիներ բարձրակարգ ֆուտբոլ խաղալ: «Բարսելոնան» ունի նրա կարիքը»,- 54-ամյա Մազինյոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

«Բարսելոնան» ցանկանում է Նեյմարին թիմ վերադարձնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի հերքել բրազիլացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը ՊՍԺ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում