23:41  ,  9 ապրիլի, 2020

Մեսին հերքել է «Ինտեր» կամ «Նյուելս Օլդ Բոյզ» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերը Միլանի «Ինտեր» կամ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Ինստագրում Մեսին հրապարակել է այդ լուրերի մասին հրապարակումներից սքրինշոթ եւ գրառել․

«Կեղծ լուրեր են։ Լավ է, որ ոչ ոք այդ լուրերին չի հավատում»։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում