22:46  ,  9 ապրիլի, 2020

«Ուիմբլդոնը» ապահովագրական ընկերություններից կստանա 141 միլիոն դոլարի փոխհատուցում

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները ապահովագրական ընկերություններից կստանան 141 միլիոն դոլարի փոխհատուցում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով չեղարկվելուց հետո, հաղորդում է The Sun-ը։

Ուիմբլդոնի մրցաշարը 17 տարի շարունակ կատարել է տարեկան 2 միլիոն դոլարի ապահովագրական վճարումներ, ինչի շնորհիվ էլ կստանա փոխհատուցումը։

Նախորդ տարիներին Ուիմբլդոնի մրցաշարի եկամուտը կազմել է մոտ 300 միլիոն դոլար։

Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։ Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում