21:43  ,  9 ապրիլի, 2020

Բեռլինի «Հերտան» ունի նոր գլխավոր մարզիչ

Բեռլինի «Հերտան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող, 54-ամյա Բրունո Լաբադիային, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Լաբադիան փոխարինել է Ալեքսանդր Նուրիին, որը ժամանակավոր պաշտոնակատար էր Յուրգեն Կլինսմանի հրաժարականից հետո։

Լաբադիան մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Դարմշտադտը», «Գրոյտեր Ֆյուրտը», «Բայերը», «Համբուրգը», «Շտուտգարտը» եւ «Վոլֆսբուրգը»։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 25 տուրից հետո «Հերտան» 28 միավորով 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում