18:44  ,  9 ապրիլի, 2020

Ռոնալդուն մարզվել է Մադեյրայի ստադիոնում (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո առաջին մարզումն է անցկացրել ստադիոնում։ Նա որդիների հետ մարզվել է հայրենի Մադեյրայի ստադիոնում, որտեղ հանդես է գալիս «Նասիոնալ» թիմը։

Սպասվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կվերադառնա Թուրին։ «Յուվենտուսում» մտադիր են վերսկսել մարզումները։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 22 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում