19:48  ,  9 ապրիլի, 2020

«Բավարիայի» ղեկավար․ Մարզական խնդիրներից եւ տնտեսական կորուստներից խուսափելու համար պետք է վերսկսել մրցաշրջանը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հորդորել է անավարտ չթողնել մրցաշրջանը, որը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

«Արդեն երեք օր է վերսկսել ենք մարզումները փոքր խմբերով՝ պահպանելով առողջապահական կանոնները։ Առաջնության վերսկսումը մայիսին տարբերակներից մեկն է։ Սակայն մենք կհետեւենք Իտալիայի օրինակին։

Մենք պետք է վերսկսենք մրցաշրջանը, որպեսզի խուսափենք մարզական խնդիրներից եւ մեծ տնտեսական կորուստներից։ Մենք սպասում ենք հավանության կառավարության կողմից։

Ֆուտբոլը արդեն մեկ տասնամյակ ապրում է եկամուտներին ոչ համապատասխան՝ մեծացնելով ծախսերը։ Ակումբներն իրենց վրա են վերցրել բոլոր ռիսկերը։ Այսպիսի պայմաններում կարեւոր է ֆինանսական բարեկեցությունը»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Սպասվում է, որ ամռանը առաջնությունների վերսկսումից հետո հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս