19:09  ,  9 ապրիլի, 2020

Շոտլանդիայում ցանկանում են ավարտել մրցաշրջանը, չեմպիոն ճանաչել առաջատար «Սելթիկին»

Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ցանկանում է ապրիլի 23-ից հետո երկրի առաջնությունը համարել ավարտված, իսկ չեմպիոն հռչակել ընթացիկ առաջատար «Սելթիկին», հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է բարձրագույն դիվիզիոնի 12 ակումբներից 9-ի ձայնը։

Որոշ ակումբներ ոչ պաշտոնապես սպառնացել են նման որոշման դեպքում, դատական հայց ներկայացնել լիգայի դեմ։ Դատավարություններից խուսափելու համար լիգան կարող է հաջորդ մրցաշրջանում մասնակիցների թիվը 2-ով ավելացնել։

Հիշեցնենք, որ Բելգիայում եւս ցանկանում են արդեն հիմա ավարտել մրցաշրջանը, իսկ չեմպիոն հռչակել առաջատար «Բրյուգեին»։

ՈւԵՖԱ-ից հորդորել էին չխախտել մարզական սկզբունքները եւ սպասել ընդհանուր որոշման բոլոր եվրոպական լիգաների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում