20:45  ,  9 ապրիլի, 2020

Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է Անգլիա վերադառնալուն

Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է Անգլիայի Պրեմյեր լիգա վերադառնալուն, հաղորդում է Sport.es-ը։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստին կվարձակալի Լոնդոնի «Չելսին»։

27-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Տոտենհեմը», «Արսենալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն 2013-2018-ին հանդես է եկել «Լիվերպուլում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում