17:46  ,  9 ապրիլի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 16 ավտոմեքենա կտրամադրի առողջապահության համակարգին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հետեւանքների վերացման նպատակով երկրի Առողջապահության ազգային ծարայությանը կտրամադրի 16 փոխադրամիջոց։

Ակումբը տրամադրել է նաեւ բժշկական սարքավորումներ, դիմակներ, վիրակապեր։ Ակումբի աշխատիցները առողջապահական համակարգում կամավորական աշխատանքի անցնելու դեպքում կպահպանեն աշխատավարձը։

«Օլդ Տրաֆորդում» անհրաժեշտության դեպքում կտեղակայվի արյան փոխներարկման կենտրոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» նաեւ հրաժարվել է պետական աջակցությունից եւ 940 աշխատակիցների աշխատավարձը կշարունակի վճարել ինքնուրույն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում