15:03  ,  9 ապրիլի, 2020

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 102-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի ազգային թիմը մնացել է նույն՝ 102-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1213 վարկանիշային միավոր։

Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում