16:14  ,  9 ապրիլի, 2020

Դասթին Պորյեն նշել է Գեթժի - Ֆերգյուսոն մենամարտի ֆավորիտին

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Դասթին Պորյեն Տոնի Ֆերգյուսոն - Ջասթին Գեթժի մենամարտում ֆավորիտ համարում է Գեթժիին:

«2 մարզիկներն էլ մենամարտում են նույն ոճով: Նրանք սիրում են հարձակվել և նախապատվությունը տալիս են բաց կեցվածքով մենամարտին:

տոնի Ֆերգյուսոնը շատ ուժեղ հարվածների է տիրապետում, սակայն ես կարծում եմ, որ Գեթժին նոկաուտի է ենթարկելու նրան»,- Պորյեի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Տոնի Ֆերգյուսոնի և Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Նախապես ծրագրված էր, որ Ֆերգյուսոնի հետ պետք է մենամարտի ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն Խաբիբը հրաժարվեց մասնակցել մենամարտին՝ պատճառաբանելով, որ կարանտինի պայմաններում հնարավորություն չունի լքել Ռուսաստանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս