15:46  ,  9 ապրիլի, 2020

Լա Լիգայի մնացած տուրերի հանդիպումները կարող են անցկացվել Կանարյան կղզիներում

Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումները կարող են անցկացվել Կանարյան կղզիներում, տեղեկացնում է Marca-ն:

Կանարյան կղզիների հյուրանոցների սեփականատերերն առաջարկել են Լա Լիգայի ղեկավարությանը քննարկել հանդիպումները կղզիներում անցկացնելու հնարավորությունը, որպեսզի ֆուտբոլիստները հնարավորինս պաշտպանված լինեն կորոնավիրուսով վարակվելու վտանգից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում