17:10  ,  9 ապրիլի, 2020

Խամես Ռոդրիգեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել Անգլիայի կամ Իտալիայի առաջնություններում:

AS-ի տեղեկություններով՝ կոլումբացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ Sportsmole-ն տեղեկացրել էր, որ Խամես Ռոդրիգեսը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմյեր լիգայում:

Խամես Ռոդրիգեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 10 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում