12:39  ,  9 ապրիլի, 2020

Խաչանով. Հնարավորության դեպքում հաճույքով կվերադառնամ Հայաստան

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակում 15-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին:

Սիրելի մրցաշարը – «Ռոլան Գարոս»

Ռուսական սիրելի ուտելիքը – Պելմենի

Թենիսիստ, որը ոգեշնչել է զբաղվել թենիսով – Սաֆին

Մրցաշարերի ամենաուրախ տղան – Մոնֆիս

Լավագույն ընկերները մրցաշարերում – Դանիիլ Մեդվեդև, Անդրեյ Ռուբլև, Եվեգենի Դոնսկոյ, Իլյա Իվաշկա

Հաճա՞խ եք լինում Հայաստանում - Մի քանի անգամ եմ եղել: Հնարավորության դեպքում հաճույքով կվերադառնամ:

Ի՞նչ հաճախականությամբ եք մարզվում – մարզավիճակս պահպանելու համար մարզվում եմ շաբաթը 6 օր՝ 2,5 ժամ տևողությամբ:

Սիրած սերիալները – «Vikings», «Black list», «Money Heist»

Զուգախաղի երազանքի խաղընկերը - Անդրեյ Ռուբլև

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Խաչանովը նշել էր, որ թեև ծնվել և մեծացել է Ռուսաստանում, բայց միշտ սերտ կապ է ունեցել Հայաստանի հետ և անչափ սիրում է Հայաստանը։

«Ես ծնվել եմ Մոսկվայում, բայց արմատներով հայ եմ թե հայրական, թե մայրական կողմից։ Պապս ծնվել և մեծացել է Երեւանում։ Տարիներ անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մայրական կողմից պապս նույնպես արմատներով հայ է»,- ասել էր թենիսիստը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի այս տարվա մրցաշրջանը դադարեցվել է և կվերսկսվի հուլիսից ոչ շուտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English