11:13  ,  9 ապրիլի, 2020

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Միլանի» դարպասապահին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Միլանի» 21-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով, տեղեկացնում է Football Italia-ն:

«Յուվենտուսը» պատրաստ է Դոնարումայի տեղափոխության գործարքում ընդգրկել թիմի իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկուն:

21-ամյա Դոնարուման Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման: Իտալացի դարպասապահի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան չէր բացառել, որ իր հաճախորդն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում