10:45  ,  9 ապրիլի, 2020

«Ռենի» 17-ամյա տաղանդը՝ Զինեդին Զիդանի տեսադաշտում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի խաղով:

AS-ի տեղեկություններով՝ Զիդանը «Ռեալի» ղեկավարությունից կպահանջի ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանին, եթե Արքայական ակումբը չկարողանա համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության հարցում:

Էդուարդո Կամավինգայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն Զինեդին Զիդանի հեղինակությունը կարող է լուրջ դեր ունենալ հնարավոր բանակցություններում:

«Ռենի» հիմնական թիմի կազմում Կամավինգան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում