10:09  ,  9 ապրիլի, 2020

Մաքգրեգոր. Խաբիբը ջրահարս է. Բոլորդ գիտեք՝ ով է լավագույնը

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին համեմատել է ջրահարսի հետ:

«UFC-ում մենամարտում են հրաշալի մարզիկներ, որոնք շատ ուժեղ հարվածների են տիրապետում, իսկ ի՞նչ է անում Խաբիբը: Նա փաթաթվում է մրցակցի ոտքերին և փորձում է գցել նրան:

Խաբիբը ջրահարս է, իսկ թե ով է լավագույնը, բոլորդ գիտեք»,- գրել է իռլանդացի մարզիկը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով պարտության էր մատնել Մաքգրեգորին: Իռլանդացի մարզիկը ռևանշ մենամարտ է պահանջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English