00:10  ,  9 ապրիլի, 2020

Եվրոպայի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսից․ La Gazzetta dello Sport

Իտալացի վազորդ Դոնատո Սաբիյան մահացել է 56 տարեկանում կորոնավիրուսից, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։ Մի քանի օր նա եղել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։

Սաբիյան երկու անգամ Իտալիան ներկայացրել է Օլիմպիական խաղերում։ 1984թ․ Լոս Անջելեսի Խաղերում նա 5-րդ արդյունքն է ցույց տվել 800 մետրում, 1988թ․ Սեուլի Խաղերում 7-րդն է եղել նույն մրցատարածությունում։

1984թ․ Եվրոպայի ձմեռային առաջնությունում նա նվաճել է 800 մետր վազքի չեմպիոնի կոչումը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Իտալիայում բոլոր մրցումները անժամկետ դադարեցված են։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում